Անվճար 0 8000 1111

Աշխատատեղեր

 

«Թել-Սել» ՓԲԸ կարևորագույն ներուժը մարդիկ են՝ տարբեր ուղղվածության գերազանց մասնագետները, ովքեր ընկերության իրական նվաճումն ու կապիտալն են:

 

Telcell-ում աշխատանքի հավակնողները կարող են իրենց CV-ն (պարտադիր լուսանկարով) ուղարկել hr@telcell.am էլ. hասցեին: Խնդրում ենք բեռնել դիմում-հայտը, լրացնել և ուղարկել նշված էլ. հասցեին

 

Ներկա պահին առկա են հետևյալ թափուր աշխատատեղերը.

  

Պրոդուկտ օուներ

 

Աշխատանքի վայր՝ Երևան

 

Աշխատանքի նկարագիր՝ Թել-Սել ընկերության պրոդուկտների մշակման ռազմավարության սահմանում և թողարկման փուլերի վերահսկողություն

 

Պարտականություներ. 

  • շուկայում մրցունակ նոր պրոդուկտների ստեղծման առաջարկ՝ հիմնված թիրախային հաճախորդների ուսումնասիրության ու որոշարկման վրա,
  • պրոդուկտի տեսլականի սահմանում և վիզուալ նախատիպերի ստեղծում, 
  • մշակող թիմին պրոդուկտի backlog-ի լիովին մատչելիության ապահովում, վերլուծաբանների և մշակողների համար առաջադրանքների ձևակերպում ու հանձնարարում,
  • մշակվող պրոդուկտին առնչվող հիպոթեզների ստուգում և փորձարկումներ՝ ֆունկցիոնալ ու ինտերֆեյսի լուծումների համեմատության միջոցով,
  • օգտագործողի պատմությունների (User Story ) մշակում և պատրաստի ֆունկցիոնալի ընդունման չափանիշների (acceptance criteria) նկարագրում,
  • ընկերության բիզնես ստորաբաժանումներում իրականացվող գործընթացներում  և մշակված պրոդուկտներում առկա թերությունների բացահայտում՝ քանակական ու որակական չափումների վերլուծության միջոցով, և դրանց վերացման ուղիների առաջադրում,
  • պատրաստի պրոդուկտի նոր հնարավորությունների (առանձնահատկությունների) մշակում՝ ծրագրավորողների, դիզայներների և վերլուծաբանների հետ: 

 

Պահանջվող որակավորումներ.

  • բիզնեսի կառավարման, վաճառքի կամ հարակից ոլորտներում աշխատանքի փորձ,
  • թվային տվյալների վերլուծության ունակություն, համապատասխան գործիքների տիրապետում,
  • ստեղծարար մտածողություն, հնարամտություն, պատասխանատվություն և ճկունություն,
  • թվերի ետևում ֆիզիկական իմաստ տեսնելու և երևույթների պատճառները գտնելու կարողություն,
  • պրոդուկտի նոր հնարավորության թողարկման փորձառություն՝ գաղափարից մինչև հետբացթողումային վերլուծություն,
  • հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն, օտար այլ լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

 

Առավելություն կդիտվեն նաև.

  • էլեկտրոնային դրամապանակների համալիր պրոդուկտներում խոշոր նախագծերի կառավարման փորձը,
  • UX և պրոդուկտի վերլուծության ոլորտում փորձը կամ գիտելիքը,
  • տեխնիկական պատրաստվածությունը: 

 

Դիմելու վերջնաժամկետ՝ 20 հուլիս 2019

 

 

Պրոմոութեր

 

Աշխատանքի վայր՝ Երևան

 

Աշխատանքի նկարագիր՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում հաճախորդներին աջակցություն՝ տերմինալով վճարումներ կատարելիս

 

Պարտականություներ.

  • հաճախորդներին աջակցություն՝ տերմինալով վճարումներ կատարելիս,
  • հաճախորդներին ծանոթացում Ընկերության վճարումների համակարգին,
  • վճարային տերմինալից օգտվող հաճախորդների պահանջների ուսումնասիրություն:

 

Պահանջվող որակներ և հմտություններ.

  • պատասխանատվության աշխատանքում,
  • հաղորդակցվելու հմտություններ, մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն,
  • կոնֆլիկտային հաճախորդների հետ աշխատանքի հմտություն:

 

Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի – ուրբաթ, 09:00 - 18:00

 

Լրացուցիչ տեղեկութուն՝ տարիքային սահմանափակում չկա, տվյալ համայնքում բնակությունը կդիտվի որպես առավելություն:

 

Դիմելու վերջնաժամկետ՝ 20 հուլիս 2019

 

 

Տերմինալների տեխնիկ - ինկասատոր

 

Աշխատանքի վայր՝ Գեղարքունիք

 

Աշխատանքի նկարագիր՝ Թել-Սել ընկերության տերմինալների տեխնիկական սպասարկում և անվտանգության ապահովում:

 

Պարտականություններ.

  • կանխիկ դրամի հավաքագրում և հանձնում նախանշված սպասարկող բանկեր,
  • տերմինալների տեխնիկական զննություն,
  • տեխնիկական մասերի աշխատանքի ստուգում,
  • անսարք մասերի փոխարինում նորով,
  • անսարք մասերի վերանորոգում: 

 

Պահանջվող որակավորումներ.

  • տեխնիկական բարձրագույն կրթություն,
  • տեխնիկական սարքավորումների հետ աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ,
  • Windows փաթեթի իմացություն,
  • համակարգչի և հարակից սարքավորումների տեղադրում և կարգավորում:

 

 Անձնական հատկանիշներ.

  • պատասխանատու, պարտաճանաչ, կազմակերպված, ճշտապահ, ազնիվ, հավասարակշիռ: 

 

Պարտադիր պայման.

  • Սեփական ավտոմեքենայի առկայություն
  • Գեղարքունիքի մարզի բնակիչ:

 

Դիմելու վերջնաժամկետ՝ 20 հուլիս 2019