| Վերջին թարմացումը29/03/2010 00:00 | |
Տերմինալի նկարագրություն
Վճարումների ընդունման տերմինալի ծրագրային ապահովումը հատուկ նախագծված եւ ներդրված է սպասարկման պարզության, հուսալիության եւ անվտանգության համար: Տվյալների փոխանցումն իրականացվում է Ինտերնետ ալիքի օգնությամբ, որն աշխատում է GPRS տեխնոլոգիայի հիմքի վրա, որ ներկայում մատուցում են բոլոր GSM օպերատորները: Մեր ընկերության վճարումների ընդունման տերմինալները բարձրտեխնոլոգիական սարքավորումներ են՝ օգտագործողի համար պարզ ու հարմար ինտերֆեյսով: Սարքերն ունեն սենսորային էկրաններ, թղթադրամի ընդունիչ եւ անդորրագրերի տպիչ: Տերմինալի ինտերֆեյսը առավելագույնս պարզ է ու հասկանալի: Հետեւելով էկրանի գրաֆիկական եւ տեքստային հուշումներին, օգտվողը առանց կողմնակի աջակցության եւ հատուկ հրահանգների իրականացնում է գործողությունը՝ էկրանին ձեռքի պարզ հպումով՝ գործողությունների ցանկից ընտրելով համապատասխան կետերը: Հուշումների ցանկը եռալեզու է, ունի ձայնային ուղեկցում:
|
Գործընկերային ծրագիրՄեր ընկերությունն առաջարկում է մասնակից դառնալ բիզնեսի ժամանակակից եւ հեռանկարային ուղղության. բնակչության կողմից կանխիկ վճարումների ընդունում` բջջային կապի օպերատորների եւ զանազան այլ բնագավառների պրովայդերների ծառայությունների դիմաց: |




Մեր ընկերության կողմից տեղադրվող տերմինալները նախատեսված են բջջային կապի օպերատորների եւ սպասարկման զանազան պրովայդերների ծառայությունների դիմաց վճարումների ընդունման համար՝ կիրառելով հասարակ ինտերֆեյս, որը թույլ է տալիս առանց օպերատորական աշխատանքի կազմակերպել գործընթացը խանութներում, սուպերմարքեթներում եւ առեւտրի այլ վայրերում, ինչպես նաեւ Ձեր սպասարկող անձնակազմի ներկայությունը չպահանջող այլ տարածքներում: