Վերջին թարմացումը14/07/2011 17:35

Իրավաբանական տեղեկատվություն

ՊԱՅՄԱՆԱԳԻՐՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ (ԱՌՍՋԱՐԿԻ) ՄԱՍԻՆ

1. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1.1. Հաճախորդ/Բաժանորդ/- ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը հանդիսանում է "ԹԵԼ-ՍԵԼ” ՓԲԸ-ի ծառայություններից օգտվող, որը ընդունում է սույն Պայմանագիրը և ծառայության մատուցման պայմանները:
1.2. Վճարող- ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը Բաժանորդի համար կատարում է վճարում:
1.3. Վճար – Կանխիկ վճար, որը վճարվում է Ծառայությունների մատուցողի օգտին Բաժանորդին մատուցվող ծառայությունների դիմաց:
1.4. Ծառույություններ մատուցող- առևտրային կամ այլ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որը ծառայություններ է մատուցում Հաճախորդներին /Բաժանորդներին/ կամ իրացնում է ապրանքներ իր անունից, որը բերված է վճարային համակարգում:
1.5. Տերմինալ– սարքավորման ինքնուրույն միավոր (մասնագիտացված դրամարկղային սարքավորում) նախատեսված ավտոմատ ինքնասպասարկման համար, որի միջոցով կատարվում է վճարների ընդունում: 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

2.1. Սույն Պայմանագիրը  հանդիսանում է հրապարակային օֆերտա (այսուհետ «Օֆերտա»)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 453 հոդվածի կետ 1-ի:
2.2. Օֆերտան ընդգրկում է Վճարողի կողմից սույն Պայմանագրում նշված պայմաններով "ԹԵԼ-ՍԵԼ” ՓԲԸ-ին պատկանող Տերմինալների միջոցով Վճարողի վճար կատարելու կամքը, որի կատարման վերաբերյալ սահմանվում են պայմանագրի բոլոր էական պայմանները և արտահայտում են  Վճարողի կամքը և սույն Պայմանգրի ընդունումը:
2.3. Տերմինալի միջոցով նախքան վճարում կատարելը Վճարողի համար անհրաժեշտ տեղեկատվություն.
2.3.1. Վճարումների իրականացման հնարավորություն բոլոր այն Ծառայություններ մատուցողների օգտին, որոնք բերված են Տերմինալի մոնիտորին:
2.3.2. Վճարողների կողմից Ծառայություններ մատուցողների ընտրություն:
2.3.3. Տերմինալի  շահագործման պարզ և մատչելի ուղեցույցի տրամադրում:
2.3.4. Հաճախորդների(Բաժանորդների) հաշիվների մասին անհրաժեշտ լիարժեք տեղեկատվության ստացման ապահովում (ոչ բոլոր Ծառայություններ մատուցողների վերաբերյալ):
2.3.5. Ծառայություններ մատուցողներին վճարի մասին տեղեկատվության փոխանցում հնարավորինս կարճ ժամկետներում, որոնք պայմանավորված կլինեն կիրառվող սարքավորումների և օգտագործվող տվյալների փոխանցման արտաքին ցանցերի տեխնիկական հնարավորություններով:
2.3.6. Վճարողին՝ իր կողմից կատարված գործարքների /վճարների/ փաստաթղթային հաստատման տրամադրում՝ անդորրագրի  տեսքով:
2.3.7. Աջակցություն Վճարողին՝ Տերմինալն օգտագործելիս Վճարողի կողմից կատարված սխալ գործողությունների հետևանքների ուղղման  առումով:
2.3.8. Միջնորդավճարների գանձում, որոնց չափը նշված է յուրաքնչյուր Տերմինալում յուրաքանչյուր վճարի համար կոնկրետ Ծառայություն մատուցողի վերաբերյալ:
2.3.9. Հաճախորդի(Բաժանորդի) բջջային հեռախոսահամարին վճարման մասին անվճար SMS հաղորդագրության ուղղարկում:

3. ՎՃԱՐՈՂԻ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1. Վճարողի  կողմից  հօգուտ Ծառայություններ մատուցողի Տերմինալի միջոցով վճարում կատարելիս  համարվում է Վճարողի  կողմից նշված առաջարկի լիարժեք և անվերապահ ընդունում՝ (ակցեպտ) եզրափակող գործողությունների կատարման ճանապարհով,  համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454 հոդվածի: Տերմինալի միջոցով վճարի  կատարման յուրաքանչյուր փաստ հանդիսանում է առանձին գործարք , որն իրականացվում է համաձայն առաջարկում նշված պայմանների:
3.2. Վճարողը պարտավոր է ուսումնասիրել և հետևել Տերմինալի շահագործման ուղեցույցին: Վճարողի կողմից ուղեցույցով չնախատեսված գործողությունների կատարումը կարող է հիմք հանդիսանալ վճարումն չընդունելու համար: Պայմանագրի պայմանների հետ չհամաձայնվելու կամ ուղեցույցի պահանջները չհասկանալու դեպքում Վճարողը իրավունք չունի օգտվելու Տերմինալից: Վճարողը իրավունք ունի զանգահարել "ԹԵԼ-ՍԵԼ” ՓԲԸ թեժ գծի անվճար հետևյալ հեռախոսահամարով` 060 27-22-22, ստանալու վճարումը կատարելու համար անհրաժեշտ  պարզաբանումներ և տեղեկատվություն:
3.3. Վճարողը պարտավոր է պահպանել վճարման դիմաց տրամադրված անդորրագիրը:

4. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ

4.1. Ծառայությունների արժեքը սահմանվում է “ԹԵԼ-ՍԵԼ” ՓԲԸ կողմից՝ Վճարողի  և Ծառայություն մատուցողի օգտին կատարված Վճարի տոկոսային հարաբերակցությամբ կամ հաստատուն գումարի չափով, որը հայտարարվում է Վճարողին՝ տվյալ Տերմինալի միջոցով Տերմինալից օգտվելիս՝ նախքան Վճարողի կողմից վճարման մասին որոշում ընդունելը:
4.2. Ծառայությունների կատարման և վճարման փաստը հաստատվում է վճարման վերաբերյալ տրամադրված  անդորրագրով:

5. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ
5.1. "ԹԵԼ-ՍԵԼ” ՓԲԸ  իրավունք ունի ժամանակավորապես դադարեցնելու Ծառայությունների մատուցումը:
5.2. "ԹԵԼ-ՍԵԼ” ՓԲԸ  պատասխանատվություն չի կրում Տերմինալի շահագործման հետևանքով Վճարողի մոտ առաջացած ուղղակի կամ անուղղակի վնասների համար: Վճարողը պատասխանատվություն չի կրում Ծառայությունների մատուցման լրիվ կամ մասնակի ընդհատումների համար, որոնք առնչվում են սարքավորումների կամ ծրագրային ապահովման փոխարինմանը կամ այլ աշխատանքների կատարմանը՝ ծրագրերի կամ սարքավորումների աշխատունակության պահպանման կամ արդիականացման աշխատանքների կատարմամբ:
5.3. Վճարողը իրավունք ունի գործարքից /վճարումից/ բխող բողոք- պահանջները ներկայացնելու "ԹԵԼ-ՍԵԼ” ՓԲԸ-ին, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարարին, որի դեպքում պահանջն ընդունելու, քննելու և որոշում կայացնելու կապակցությամբ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաճախորդից որևէ վճար չի գանձվում: Մանրամասն տեղեկատվությունը բերված է վեճերի լուծման բացատրական ամփոփագրում, որի հետ կարող եք ծանոթանալ անմիջապես սույն Պայմանագրի էջի ավարտից հետո և ընկերության կայքում` www.tel-cell.am:
5.4. Սույնով հայտնում ենք, որ "ԹԵԼ-ՍԵԼ” ՓԲԸ-ի և ֆինանսական համակարգի հաշտարարի միջև վերջինիս որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքվել:
5.5. Ծառայությունների մատուցման պայմանները կարող են փոփոխվել "ԹԵԼ-ՍԵԼ” ՓԲԸ-ի կողմից, որոնք ներկայացվում են  ի գիտություն Վճարողին մինչև  վճարում կատարելու պահը` յուրաքանչյուր տվյալ Տերմինալի միջոցով:
5.6. Սույնով հաճախորդը (Բաժանորդը)  կամ վճարողը տալիս է իր համաձայնությունը, առ այն, որ իրավունք է վերապահում "ԹԵԼ-ՍԵԼ” ՓԲԸ-ին վճարների և "ԹԵԼ-ՍԵԼ” ՓԲԸ-ի կողմից մատուցվող Ծառայությունների վերաբերյալ իր բջջային հեռախոսահամարին ուղղարկել համապատասխան  SMS հաղորդագրություն:

6. "ԹԵԼ-ՍԵԼ” ՓԲԸ-ի  ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆԵՐԸ

 Անվանում
«ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ

Հասցե
0010, Հայաստանի Հանրապետություն (ՀՀ)
Ք.Երևան, Վարդանանց փակուղի 8, սենյակ 210

Հեռախոս
+ 374 60 27 22 23

Բանկային տվյալներ
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ, Ք. Երևան, Հ/Հ` 241002057040 AMD

ՀՎՀՀ
02703102


Ղեկավարի Ա. Ա. Հ.
Արամ Ազատյան Արմենի

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի′ հաճախորդ, տեղեկացնում ենք, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ ֆինանսական համակարգի հաշտատարի միջոցով:
Դատարան դիմելու դեպքում Ձեր և “ԹԵԼ-ՍԵԼ” ՓԲԸ-ի միջև ծագած  վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտատարի կողմից:
Ֆինանսական համակարգի հաշտատարին դիմելու դեպքում Ձեր և “ԹԵԼ- ՍԵԼ” ՓԲԸ-ի միջև ծագած  վեճը լուծում է Հաշտատարը`<<Ֆինանսական համակարգի հաշտատարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Ֆինասական համակարգի հաշտատարի ծառայություններն անվճար են:
Բողոք ունենալու դեպքում Դուք նախ և առաջ պետք է դիմեք “ԹԵԼ- ՍԵԼ”ՓԲԸ-ին:
“ԹԵԼ-ՍԵԼ” ՓԲԸ-ն պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: “ԹԵԼ- ՍԵԼ” ՓԲԸ-ի պատասխանը ստանալուց հետո Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտատարին:
Ֆինանսական համակարգի հաշտատարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե`
1.    Բողոք ներկայացնելուց հետո դեռ չի անցել 10 աշխատանքյին օր և Դուք չեք ստացել “ԹԵԼ- ՍԵԼ” ՓԲԸ-ի պատասխանը,կամ
2.    Դուք չեք պահանջում դրամական կամ այլ գույքային հատուցում, կամ
3.    Ձեր կողմից պահանջվող հատուցումը գերազանում է 10 միլիոն դրամը, կամ
4.    “ԹԵԼ- ՍԵԼ” ՓԲԸ-ի պատասխանը ստանալուց հետո անցել է ավելի քան վեց ամիս,կամ
5.    Ձեր կողմից բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել 2008թ.օգօստոսի 2-ից առաջ:

Զգուշացնում ենք նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտատարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն քննվում է դատարանի կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ դատարանի վճիռը:

Ֆինանսական համակարգի
հաշտատարի գրասենյակ
Հաշտատար` Փիրուզ Սարգսյան
Հասցե`            0010,ք.Երևան,Վազգեն Սարգսյան 26/1,<<Էրեբունի Պլազա>> բիզնես
                          կենտրոն 4-րդ հարկ,411 սենյակ
Հեռ.`                 /010/582-321,582-322
Էլ.հասցե`        info@fsm.am
Ֆաքս`              /010/582-421
Կայք`              www.fsm.am

Սիրելի′ հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ “ԹԵԼ- ՍԵԼ” ՓԲԸ-ն չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտատարի որոշումները վիճարկելու իրավունքից:
Դա նշանակում է, որ “ԹԵԼ- ՍԵԼ”ՓԲԸ-ն կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտատարի կողմից “ԹԵԼ- ՍԵԼ”ՓԲԸ-ի դեմ կայացված որոշումները:

Դուք կարող եք բողոքներով դիմել Կենտրոնական բանկ: Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկն իրավասու չէ լուծել Ձեր և “ԹԵԼ-ՍԵԼ” ՓԲԸ-ի միջև վեճերը, սակայն կարող է “ԹԵԼ-ՍԵԼ” ՓԲԸ-ի նկատմամբ կիրառել պատասխանատվության  միջոցներ, եթե պարզվի, որ “ԹԵԼ- ՍԵԼ” ՓԲԸ-ն խախտել է օրենքի պահանջները:

ՀՀ կենտրոնական բանկ
Հասցե`          0010,Ք.Երևան,Վազգեն Սարգսյան 6
Հեռ.`               /010/592-697
Էլ.հասցե`      chairman@cba.am
Ֆաքս`            /010/565-496
Կայք`             www.cba.am

Հարգելի հաճախորդ, հայտնում ենք, որ եթե Ձեր և “ԹԵԼ-ՍԵԼ” ՓԲԸ-ի միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն, դա նշանակում է, որ “ԹԵԼ-ՍԵԼ” ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրից բխող վեճերը ենթակա են լուծման արբիտրաժային տրիբունալի կղմից: Դուք զրկվում եք “ԹԵԼ-ՍԵԼ” ՓԲԸ-ի հետ կնքված  պայմանագրից բխող վեճերի կապակցությամբ դատարան դիմելու իրավունքից: Արբիտրաժային տրիբունալի վճիռները, որպես կանոն, դատարանի կողմից վերանայման ենթակա չեն:

 

Սպասարկման ծառայություն

Եթե ինչ-որ պատճառով Ձեր վճարումն ուշանում է, կամ տերմինալը Ձեզ անդորրագիր չի տվել, եթե առաջացել է որեւէ այլ հարց՝ կապված տերմինալի օգտագործման հետ, զանգահարեք 060 27 22 22 հեռախոսահամարով կամ էլ օգտվեք մեր կայքի ետադարձ կապի ձեւակարգից: