Վերջին թարմացումը29/03/2010 00:00

Վարձատուների համար

Telcell ընկերության մասնագիտացումը կանխիկ վճարումների ընդունումն է ինքնասպասարկման տերմինալի միջոցով: Մենք առաջարկում ենք կազմակերպել լրացուցիչ ծառայություններ Ձեր հաճախորդների համար՝ խանութների, ժամանցի վայրերի (կինոթատրոններ, ակումբներ), առեւտրի կենտրոնների եւ նմանատիպ այլ վայրերի այցելուների: Մեր ընկերության վճարումների ընդունման տերմինալների տեղադրումը Ձեզ ոչ միայն լրացուցիչ շահույթ ստանալու հնարավորություն կտա (տերմինալի տեղադրման համար արենդավճարի տեսքով), այլեւ կօգնի նոր հաճախորդներ ներգրավել, ովքեր հետագայում կարող են դառնալ մշտական գնորդներ:

Տերմինալը հեշտությամբ տեղակայվում է ծածկ ունեցող ցանկացած տարածքում, չէ որ այն զբաղեցնում է ընդամենը 0.5 քմ: Տերմինալի միջոցով կարելի է վճարել հետեւյալ ծառայությունների դիմաց.

  • բջջային կապ,
  • արբանյակային հեռուստատեսություն,
  • կոմունալ ծառայություններ,
  • Ինտերնետ,
  • IP-հեռախոս,
  • վճարային համակարգեր,
  • բուքմեյքերական գրասենյակներ,
  • բանկեր եւ վարկային կազմակերպություններ:

Մենք անընդհատ ընդլայնում ենք այն ծառայությունների ցանկը, որոնց դիմաց կարելի է վճարել մեր տերմինալների միջոցով: Տերմինալները հագեցած են հակավանդալային սենսորային էկրանով՝ գունեղ, ինտուիտիվ հասկանալի ինտերֆեյսով:

Եթե Դուք ցանկանում եք կազմակերպել վճարումների ընդունման տերմինալների սեփական ցանցը, ապա դրանք կարող եք ձեռք բերել որպես սեփականություն՝ դրանով շահույթ ստանալ կատարված վճարումներից՝ յուրաքանչյուր մուծումից որոշակի տոկոս ստանալով: Այդ մասին ավելի մանրամասն…

Գործընկերային ծրագիր

Մեր ընկերությունն առաջարկում է մասնակից դառնալ բիզնեսի ժամանակակից եւ հեռանկարային ուղղության. բնակչության կողմից կանխիկ վճարումների ընդունում` բջջային կապի օպերատորների եւ զանազան այլ բնագավառների պրովայդերների ծառայությունների դիմաց:
Մենք շահագրգիռ ենք խանութների, առեւտրի կենտրոնների, ժամանցային համալիրների, այլ կազմակերպությունների սեփականատերերի եւ անհատ ձեռներեցների հետ փոխշահավետ համագործակցությամբ: Մեր կայքի այս հատվածը ստեղծվել է հատուկ Ձեզ համար: Եթե Ձեզ կհետաքրքրի մեր գործընկերային ծրագիրը, անկախ մեզ հետ համագործակցության Ձեր ընտրած ձեւից՝ կապվեք մեզ հետ: Մենք Ձեր հարցերին կտանք սպառիչ պատասխաններ: