| Վերջին թարմացումը18/01/2012 18:08 | |
Միացում«Թել-Սել» ՓԲԸ - ն հանդիսանում է հայաստանյան շուկայում ներկայացված վճարումների ընդունման ոլորտում առաջատար կազմակերպություն: Համակարգն ինքնասպասարկման տերմինալների միջոցով կազմակերպում է կապի օպերատորների, արբանյակային հեռուստատեսության, համացանցի հասանելիության, կոմունալ սպասարկման և շատ այլ ծառայությունների դիմաց վճարումների ընդունում: Կազմակերպության դինամիկ աճը պայմանավորված է վճարումների ընդունման կետերի մշտապես ընդլայնմամբ, ընկերության մասնագետների արհեստավարժ աշխատանքով և սարքավորումների ու ծրագրային ապահովման կատարելագործմանն ուղղված գործունեությամբ: Ձեզ ենք առաջարկում դիտարկել վճարումների ընդունման մասին պայմանագրի կնքման հնարավորությունը, որի շրջանակներում Ձեր կազմակերպության բաժանորդները հնարավորություն կստատան արագ և հարմարավետ կերպով լրացնել իրենց հաշիվը Telcell վճարումների ընդունման համակարգի ավելի քան 400 կետերից ցանկացածի օգնությամբ: Մեր առաջարկի առավելություններն են`
Միացման գործընթացը կտևի համաձայնագրի կնքման պահից 22 աշխատանքային օրից ոչ ավել: Այն սկսելու համար Ձեզ անհրաժեշտ է լրացնել ձևը (աջից): Առաջիկա 72 ժամվա ընթացքում կազմակերպության մենեջերը կապ կհաստատի Ձեզ հետ: Խնդրում ենք լրացնելուց առաջ ընտրել միացման պլանը և ծանոթանալ տիպային պայմանագրին:
|
Գովազդի տեղադրում«Թել-Սելլ Սերվիս» ընկերությունը Ձեզ առաջարկում է նոր ծառայություն. այժմ Դուք կարող եք տեղադրել Ձեր բիզնեսի գովազդը Telcell համակարգի տերմինալների մոնիտորներին: Այդ մասին ավելի մանրամասն...
Բանկերին և ՈԻՎԿ-ներին
Առաջարկում ենք քննարկել Ձեր բանկի բաժիններում, մասնաճյուղերում եւ փոխանակման կետերում վճարումների ընդունում կազմակերպելու հնարավորությունը: Վճարումների ընդունման աշխատանքի սխեման շատ պարզ է եւ Ձեր կողմից նյութական ծախսեր չի պահանջում:
|







