Վերջին թարմացումը 29/03/2010 00:00

B2B լուծումներ

Բանկերին և ՈԻՎԿ-ներին


Առաջարկում ենք քննարկել Ձեր բանկի բաժիններում, մասնաճյուղերում եւ փոխանակման կետերում վճարումների ընդունում կազմակերպելու հնարավորությունը: Վճարումների ընդունման աշխատանքի սխեման շատ պարզ է եւ Ձեր կողմից նյութական ծախսեր չի պահանջում:

Յուրաքանչյուր բաժնում, որտեղ կընթանա վճարումների ընդունումը, անվճար տեղադրվում է հատուկ ծրագրային ապահովում, որը թույլ կտա հաճախորդներից ընդունել կապի օպերատորների եւ զանազան այլ պրովայդերների ծառայությունների դիմաց վճարումներ: Վճարում իրականացնելու համար, օրինակ՝ բջջային կապի օպերատորի ծառայությունների դիմաց, անհրաժեշտ է էկրանի web-ինտերֆեյսի վրա նշել հեռախոսահամարը եւ գումարը:

Ձեր բանկի բաժինների ցանցում վճարումների ընդունում կազմակերպելու համար մենք առաջարկում ենք կոմիսիոն պարգեւատրումներ:

Telcell վճարային համակարգի միջոցով վճարումների ընդունման կազմակերպումը հնարավորություն կտա ընդլայնել Ձեր բանկի կողմից մատուցվող ծառայությունների սպեկտրը, դա հնարավորություն կտա ոչ միայն ավելացնել Ձեր բանկի նկատմամբ հաճախորդների լոյալությունը, այլեւ ընդլայնել հաճախորդների բազան:

 

Միացում

Առաջարկում ենք քննարկել վճարումների ընդունման վերաբերյալ պայմանագրի կնքման հնարավորությունը, որի շրջանակներում Ձեր կազմակերպության բաժանորդները հնարավորություն կստանան արագ եւ հարմար ավելացնել իրենց հաշիվը՝ Telcell համակարգի ավելի քան 300 կետերից ցանկացածի միջոցով:

Այդ մասին ավելի մանրամասն...