Վերջին թարմացումը 29/03/2010 00:00

Գործակալների համար

Եթե Դուք որոշել եք զարգացնել տերմինալների սեփական ցանցը, բայց դեռեւս չգիտեք ինչից սկսել, կարող եք օգտվել գործողությունների առաջարկվող հերթականությունից.

  • ընտրել վայրեր՝ տերմինալների տեղադրման համար,
  • գնել ընտրված վայրին համապատասխան ապարատների մոդելներ,
  • միանալ Telcell-ի վճարումների ընդունման ցանցին,
  • ավանդ ներդնել,
  • սկսել աշխատանքը:

Դառնալով Telcell համակարգի դիլեր, Դուք կարող եք արագ եւ առանց լուրջ ծախսերի կազմակերպել վճարումների ընդունում՝ ավելի քան 30 օպերատորների կողմից բնակչությանը մատուցված այնպիսի ծառայությունների դիմաց, ինչպես.

  • բջջային կապ,
  • արբանյակային հեռուստատեսություն,
  • կոմունալ ծառայություններ,
  • Ինտերնետ,
  • IP-հեռախոս,
  • վճարային համակարգեր,
  • բուքմեյքերական գրասենյակներ,
  • բանկեր եւ վարկային կազմակերպություններ:

Ձեզ կտրամադրվի էլեկտրոնային «Անձնական աշխատասենյակ»՝ հատուկ վեբ-ինտերֆեյս, որը թույլ կտա իրական ժամանակի ռեժիմում ստանալ վճարումների ընդունման Ձեր կետերի աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ:

Եթե Ձեզ հետաքրքրեց վճարումների ընդունման արագ կազմակերպման հնարավորությունը, մենք կտրամադրենք լրացուցիչ նյութեր եւ կպատասխանենք բոլոր հարցերին:

Զանգահարեք հետեւյալ հեռախոսահամարներով՝
010 29-19-23
010 56-01-15

E-mail: info@tel-cell.am

Դարձե՛ք վճարումների ընդունման վստահելի համակարգի գործընկեր

Սարքավորումներ և ԾԱ

Էլեկտրոնային վճարումների շուկայի դինամիկ զարգացումը խթանում է այս բիզնեսում կիրառվող սարքավորումների եւ ծրագրային ապահովման զարգացումն ու կատարելագործումը:
Վճարումների ընդունման ավտոմատացման հիմնական բաղադրիչներն են տերմինալները եւ դրանց ծրագրային ապահովումը: