Վերջին թարմացումը 29/03/2010 00:00

ՀՏՀ

Կարեն Խաչատրյան /03.04.2008/: Ես ձեր համակարգով մշտական օգտվողներից եմ և կցանկանայի, որ լիներ նաև տարբեր բանկերի միջոցով ապառիկների մարման համակարգ /հերթերից խուսափելու համար/:

Telcell: Telcell վճարային համակարգուվ մոտ ժամանակներս նախատեսվում է ապահովել ապառիկների և վարկերի մարման հնարավորություն: Հետևեք մեր նորություններին և հնարավորության տրամադրման դեպքում կկարողանաք օգտվել մեր ծառայություններից: 

Հակոբ/30.01.2008/: Ինչու 099-ով սկսվող ARMENTEL MOBILE-ի համարները չեն լիցքավորվում:

Telcell: Քանի որ ARMENTEL MOBILE-ի 099-ով համարների մուտքը շուկա նոր է սկսվել, այդ պատճառով էլ դրանց լիցքավորումը մեր համակարգի միջոցով դեռ չի կատարվում: Մոտ ժամանակներս 099-ով համարների սպասարկումը ևս կիրականացնենք:

Մուրադ Մովսիսյան /27.01.2008/: Բարև ձեզ: Ուզում եմ հայտնել ձեզ իմ և բազմաթիվ քաղաքացիների շնորհակալությունը համակարգի ներդրման համար, կցանկանայինք ձեզ տեսնել նաև մարզերում: Ես կցանկանայի աշխատել ձեր ընկերությունում` պայմանագրերի կնքման բաժնում: Նախապես շնորհակալություն:

Telcell: Մենք ուրախ ենք, որ մեր աշխատանքն արժանանում է նման արձագանքների: Մարզերի հետ աշխատանքներ տարվում են, փորձում ենք այդ ուղղությամբ էլ ավելի հասանելի դառնալ մեր հաճախորդների համար: Քանի որ Telcell ընկերությունը ունի ընդլայնվելու մեծ հեռանկարներ, ապա աշխատակիցների կարիք հետագայում կունենանք: Ուղարկեք խնդրեմ Ձեր ռեզյումեն մեր էլ. հասցեյով /info@tel-cell.am/, կզանգահարենք և կհրավիրենք հարցազրույցի: 

Պարգև/10.01.2008/: Բարև ձեզ, ես 09.01.08-ին վճարել եմ Arminco-ի Dial-Up քարտի համար, բայց ոչ մի բան չեմ ստացել, միայն չեկի վրա գրված է անդորրագր թիվը, տերմինալ թիվը, հաշվի համարը: Խնդրում եմ ասացեք այս հարցի լուծումը:

Telcell: Բարև Ձեզ:  Դուք Arminco-ի Dial-Up քարտի համար չեք կատարել վճարում: Հաշվի համարը, որը բերված է անդորրագրի վրա դա PIN-կոդն է: Վերջինս նախատեսված է Arminco-ի Dial-Up ծառայության պայմանագրային բաժանորդների մուտքագրված գումարի չափով հաշվի համալրման համար: Դուք կարող եք դիմել Arminco, դառնալ Dial-Up ծառայության պայմանագրային բաժանորդ և օգտագործել PIN-ը: 

Արտաշես Հակոբյան/07.01.2008/: Բարև ձեզ, կարելի է իմանալ մարզերում երբ կտեղադրեք, օրինակ, Արարատի մարզ քաղաք Վեդիում: Ես ձեր ծառայություններից միշտ եմ օգտվում, բայց ոչ մեզ մոտ, այլ Երևանում: Շատ հաճելի գործ եք կատարել մեզ` ժողովրդիս, համար: Հաճելի կլիներ մեզ մոտ էլ տեղադրեք: Նախապես շնորհակալություն եմ հայտնում ձեզ:

Telcell: Բարև Ձեզ: Մեր աշխատանքի լավագույն գնահատականն ենք համարում մեր հաճախորդների նման արձագանքները: Արարատի մարզում Telcell տերմինալների տեղադրման նպատակով մենք արդեն ունենք առաջարկություններ: Հուսով ենք, որ մոտ ժամանակներս կկարողանանք սպասարկել նաև Արարատի մարզը: Մենք աշխատում ենք ձեզ համար և անում ենք ամեն հնարավորը մեր հաճախորդների հարմարավետ և հուսալի սպասարկման համար:

Հայկ/26.12.2007/: Բարև ձեզ, մենք ունենք կայացած խանութ իր հիմնական, ոչ փոքր հաճախորդներով: Ինչ խորհուրդ կտաք:Ինտերնետն ու տերմինալը գնելը պարտադիր են:

TelCell: Բարև Ձեզ, շատ հաճելի է իմանալ, որ հետաքրքրվում եք Telcell համակարգի աշխատանքով: Telcell-ը առաջին վճարահաշվարկային համակարգն է Հայաստանում, որը կարճ ժամանակահատվածում ստեղծել է մեր քաղաքացիների համար հնարավորություն առանց հերթերի և հաշված րոպեների ընթացքում կատարել տարբեր ծառայությունների համար վճարումներ: Նման համակարգեր արդեն վաղուց գործում են բոլոր տնտեսապես կայացած և քաղաքակիրթ երկրներում: Telcell ընկերությունը ունի արագընթաց զարգացման և կայացման մեծ հեռանկարներ, այնպես որ մեք ուրախ ենք և պատրաստ քննարկելու համագործակցության տարբեր առաջարկություններ: Մենք ունենք համգործակցության մի քանի տարբերակներ, հետևապես ինտերնետ և տերմինալ գնելը պարտադիր չեն: Եթե ցանկություն ունեք Ձեր խանութում տեղադրել Telcell տերմինալներից և համագործակցել մեզ հետ, ապա զանգահարեք, մեր մասնագետը կծանոթացնի պայմաններին, որի շրջանակներում կնդունվի համապատասխան որոշում:

Արմեն Թումանյան/13.12.2007/: 13.12.2007-ի 03:21-ին կատարել եմ փոխանցում 1000 դր. WebMoney-ի հաշվին և տեղ չհի հասել:
Անդորրագիր թիվ` 00004059
Տերմինալ թիվ` 01002661

TelCell: Եթե Դուք կատարում եք վճարում բանկոմատների կամ տերմինալների միջոցով WebMoney-ի հաշվին, որը իրեն հերթին հանդիսանում է վճարում կանխիկ տեսքով, ապա խիստ կարգով պետք է անցնեք անհրաժեշտ գրանցումը /авторизацию/: Վերջինիս վերաբերյալ ինֆորմացիային կարող էք ծանոթանալ հենց WebMoney-ի կայքից` http://www.guarantee.ru/Default.aspx?tabid=159:

Հարութ Պետրոսյան/10.10.2007/: Ցանկալի կլիներ այս համակարգի միջոցով վճարումներ կատարել նաև SUPERSYSTEM-ի համար: Շնորհակալություն:

TelCell : SUPERSYSTEM-ի ծառայությունների համար վճարումներըի ընդունումը “ԹԵԼ-ՍԵԼ”- ի տերմինալների միջոցով հետագայում ևս նախատեսվում է: