«Հաջողության որսորդները» նախագծի «Լիդերների մրցավազք» վերջնական փուլը
Սկսվել է «Հաջողության որսորդները» հատաքրքրաշարժ նախագծի վերջնական փուլը, որը մեկնարկել էր 2010 թ-ի մարտի 1-ից և կավարտվի 2010 թ-ի սեպտեմբերի 5-ի ժամը 23 անց 59 րոպե 59 վարկյանին: Նախագծի կազմակերպիչն է «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ, որի ապրանքանիշն է` Telcell – ակնթարթային վճարումների օպերատոր:
Մինչև նախագծի վերջը մնացել է 35 օր: Արդեն անց ենք կացրել 153 շատ հետաքրքիր օրեր, ստացել բազում մրցանակներ ( 21 Sansung Duos բջջային հեռախոսներ, 60 Գրիգորի Լեպսի համերգի տոմսեր, 2 «հանգստյան օրերի ուղեգիր» Ծաղկաձորի «Յուպիտեր» հյուրանոցային համալիրում), սակայն ամենահետաքրքիրը դեռ արջևում է:
Նախագիծը դեռ նախատեսում է տրամադրել 5 Sansung Duos բջջային հեռախոս, 1 Ծաղկաձորի «Յուպիտեր» հյուրանոցային համալիրի ուղեգիր և մեր նախագծի սուպեր մրցանակ` ուղեգիր 2 անձի համար դեպի Կարմիր ծովի լավագույն հանգստավայրերից մեկը (Եգիպտոս) /ներառյալ ավիատոմսերը/: Բայց դա դեռ ամենը չէ: Նախատեսվում է հատուկ մրցանակ 50-րդ տեղի համար: Նախագծի մասնակիցը, ով 05.09.2010 23:59:59-ին կզբաղեցնի 50-րդ տեղը, նախագծի կազմակերպչի կողմից իր բջջային հեռախոսահամարի հաշվին կստանա 25 000 դրամ: Բայց սա էլ դեռ ամենը չէ:
Ուշադրությու′ն: Telcell վճարային համակարգը և «Թաթա փրոդաքշն»-ը, հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանի մենահամերգի կապակցությամբ, հատուկ մեր որսորդների համար նախատեսել են 50 կոմպլեկտ մրցանակներ, որոնք յուրաքանչյուր օր կտրամադրվեն ակտիվ որսորդներին առաջին և 50-րդ տեղերի համար` օգոստոսի 29-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք համերգի 2-ական տոմս:
Մաղթու′մ ենք Ձեզ հաջող որս:
Օգտակար տեղեկատվություն: 1055 կարճ համարին SMS հրահանգների միջոցով կարելի է`
В – ավելացնել 10 միավոր և ստուգել հաշիվը (ընթացիկ շաբաթվա և ամբողջ նախագծի միավորների քանակը), Т – իմանալ նախագծում զբաղեցրած ընթացիկ տեղը (ամբողջ նախագծի կտրվածքով):
Ուշադրությու′ն: 1 SMS հաղորդագրության արժեքն է 120 դրամ` ներառյալ ԱԱՀ: