Վերջին թարմացումը14/07/2011 17:28

Նորություններ

Telcell-ը միացրել է 7 նոր օպերատորներ եւ ակտիվանում է մարզերում

Telcell վճարային համակարգը հայտարարել է ծառայությունների թվի ավելացման մասին, որոնց դիմաց կարելի է վճարել ընկերության տերմինալային ցանցի միջոցով:

Telcell-ը միացրել է 7 նոր օպերատորներ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ /Շիրակի մարզ/, «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (իրավաբանական անձանց հաշիվների վճարում), «Ինտերլոտո» ՍՊԸ, «ՎԵԲ» ՍՊԸ, «Բու Էյ էմ» ՍՊԸ:

«Մեր ընկերությունը ձգտում է ուժեղացնել էքսպանսիան դեպի ՀՀ մարզեր, եւ պատահական չէ, որ միացված օպերատորներից երեքը մարզեից են»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ մարքեթինգի գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցը:

Նա նշել է, որ ընկերության նոր գործընկերները ներկայացնում են 2 խոշոր մարզեր, որոնցում ապրում է ՀՀ բնակչության քառորդից ավելին:

«Այսպիսով, Գյումրին դարձել է ՀՀ երկրորդ քաղաքը, որի բնակիչները կարող են կոմունալ ծառայությունների ողջ փաթեթը վճարել մեր վճարային տերմինալների միջոցով: Ամեն ամիս մենք բարձրացնում ենք մարզերում զարգացման տեմպն ու ներկայությունը ինչպես վճարումների ընդունման կետերի քանակով, այնպես էլ դրանց ծավալով: Այսօր Telcell վճարային համակարգը վճարումներ է ընդունում կապի, հեռահաղորդակցային եւ բնակարանային-կոմունալ ծառայությունների 47 օպերատորների օգտին, իսկ հաճախորդների կողմից կատարվող գործարքների միջին օրական քանակը հատել է 10 000-ի սահմանը»,- ասել է Սերգեյ Ուսնունցը:

24.05.2010

Բոլոր նորությունները »

Մամուլի համար

Զանգվածային տեղեկատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, մենք ուրախ ենք Ձեզ ողջունել Telcell ընկերության պաշտոնական կայքում:

Եթե Ձեզ անհրաժեշտ է ընկերության մասնագետների մեկնաբանություններ կամ նյութի պատրաստման համար օգնություն, Դուք կարող եք հարցում ուղարկել Մամուլի ծառայություն: Մենք օպերատիվ կպատասխանենք Ձեր հարցմանը եւ կաշխատենք տրամադրել Ձեր նյութի հետ կապված առավել ամբողջական եւ հետաքրքիր տեղեկատվություն:

Լավագույն մաղթանքներով՝

«Թել-Սել» ՓԲԸ-ի մարքեթինգի գծով տնօրեն

Մենք միշտ կապի մեջ ենք

Հեռ.՝ 060 27 22 23 Ext. 415

Բջջ. հեռ.՝ 094 800 645

E-mail: market@tel-cell.am

Շնորհակալ ենք մեր ընկերության գործունեության նկատմամբ ուշադրության համար: