| Վերջին թարմացումը14/07/2011 17:28 | |
ՆորություններTelcell-ն ամփոփել է «Հաջողության որսոորդները» պրոմո-նախագծի արդյունքներըTelcell վճարային համակարգն ամփոփել է մարտի 1-ին մեկնարկած «Հաջողության որսոորդները» պրոմո-նախագծի արդյունքները: Նախագծի շրջանակներում, որը կտեւի մինչեւ այս տարվա սեպտեմբերի 5-ը, Telcell-ի հաճախորդները, ովքեր վճարային տերմինալների միջոցով վճարում են բջջային օպերատորների ծառայությունների դիմաց, կուտակում են վիրտուալ միավորնոր, որոնք հետո փոխանակվում են Samsung Duos բջջային հեռախոսների, 2 անձի համար շրջագայության եւ այլ մրցանակների: Վճարումների միավորները կուտակվում են ավտոմատ կերպով` վճարային գործարքի վերջում: Ընկերությունում նշել են, որ պրոմո-նախագիծը խթանել է Telcell-ի միջոցով կատարվող վճարումների ծավալի աճը: Մարտին Telcell-ի միջոցով կատարվել է 25%-ով ավել վճարում, քան փետրվարին: Ապրիլի 26-ից պրոմո-ակցիայի մասնակիցները կարող են լրացուցիչ վիրտուալ միավորներ ստանալ` SMS ուղարկելով 1055 համարին եւ ցանկացած հաղորդագրության դիմաց ստանալ 10 լրացուցիչ միավոր` նախկին 5-ի փոխարեն: 27.04.2010 |
Մամուլի համարԶանգվածային տեղեկատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, մենք ուրախ ենք Ձեզ ողջունել Telcell ընկերության պաշտոնական կայքում: |




