Telcell-ն առաջարկում է ՙԱրագ միացում՚ ՙտնային՚ ինտերնետի օպերատորներին
Telcell վճարային համակարգը հայտարարել է ՙԱրագ միացում՚ ակցիան ՙտնային՚ ինտերնետի շուկայում գործող պրովայդերների համար:
Ակցիայի շրջանակներում ցանկացած պրովայդեր մինչեւ 2010թ. ապրիլի 12-ը կարող է էքսպրես-ռեժիմով կնքել վճարումների ընդունման պայմանագիր պարգեւատրման արտոնյալ տոկոսադրույքով: Միացման ընթացակարգը զբաղեցնում ոչ ավել, քան 2 շաբաթ:
ՙՀայաստանում ինտերնետի ներթափանցման աճի պայմաններում պրովայդերները մրցակցային պայքարում նվազեցնում են սակագները եւ աշխատում որակի բարելավման ուղղությամբ: Մենք մեր կողմից պատրաստ ենք ստանալ նվազագույն փոխհատուցում մեր ծառայությունների դիմաց, որոնք պրովայդերներին թույլ կտան իրենց հաճախորդներին առաջարկել վճարման հարմարավետ պայմաններ՚,- ասել է Telcell-ի մարքեթինգի գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցը:
ՙՄենք պրովայդերներին առաջարկում ենք մեզ հետ աշխատել պարգեւատրման նվազագույն տոկոսադրույքով` մեր պարզ պրոտոկոլի հիման վրա: Միանալով մեր համակարգին` ցանկացած պրովայդեր կարող է իր բաժանորդներին առաջարկել ծառայությունների վճարման ժամանակակից եւ հարմարավետ եղանակ 24/7 ռեժիմով` Telcell-ի վճարումների ընդունման ավելի քան 300 կետերից յուրաքանչյուրի միջոցով՚,- նշել է Սերգեյ Ուսնունցը: