Վերջին թարմացումը 29/03/2010 00:00

Ամբողջական տեղեկատվություն

2007թ. օգոստոսի 4-ին «Թել-Սել» ընկերությունը մեկնարկ տվեց բիզնեսի նոր ուղղության, Հայաստանում ձեւավորվեց ինքնասպասարկման տերմինալների օգնությամբ կատարվող վճարումների ընդունման առաջին ցանցը:


«Թել-Սել» ՓԲԸ-ն այսօր Հայաստանում տերմինալների միջոցով վճարումների ընդունման ամենախոշոր համակարգն է՝ մայրաքաղաքի եւ հանրապետության շատ շրջկենտրոնների ընդգրկմամբ:

Մեր համակարգը ապահովում է տրանզակցիաների մշակման մեծ արագություն. Telcell-ի պրոցեսինգի կենտրոնը իրական ժամանակի ռեժիմում ազդանշաններ է ընդունում ցանցի բոլոր տերմինալներից, մշակում է դրանք, կապվում է օպերատորների վճարման անցարգելներին (շլյուզներին):

Ընկերության բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատանքը հնարավորություն է ընձեռել նվազագույն ժամկետներում ստեղծել մեր գործընկերների աշխատանքի առավելագույն հարմար պայմաններ՝ ապահովելով շահույթի կայուն աճ:

Ներկայում մեր ընկերության տերմինալների միջոցով ընդունվում են 30 կապի օպերատորներին եւ զանազան ծառայությունների պրովայդերներին վճարներ: Համակարգն ունի ընդլայնման հնարավորություն, եւ ծառայությունների քանակը կաճի:

Մենք մշտապես աշխատում ենք համակարգի կատարելագործման եւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման վրա:

Telcell համակարգ նշանակում է՝ խնայված ժամանակ, հարամարվետություն եւ ազատ ընտրություն՝ որտեղ, որքան եւ ինչի համար վճարել:

Մեր նախագծերի մասին

Այսօր Telcell համակարգում գործառնում են վճարումների ընդունման ավելի քան 300 կետեր Երեւանում, Վանաձորում, Գյումրիում, Սևանում, Հրազդանում, Էջմիածինում եւ Արտաշատում: Ընկերության մոտակա ծրագրերի մեջ մտնում են՝ ցանցի ընդլայնում մինչեւ 400 տերմինալ եւ մուտք հանրապետության այլ շրջկենտրոններ:


 Աշխատանք Telcell-ում

Ընկերության կարեւորագույն ներուժը մարդիկ են՝ տարբեր ուղղվածությամբ գերազանց մասնագետները, ովքեր ընկերության իրական նվաճումն ու կապիտալն են: Telcell-ում աշխատանքի հավակնող թեկնածուներին ներկայացվող պահանջներին Դուք կարող եք ծանոթանալ՝ այցելելով «Աշխատատեղեր» ենթաբաժին: